Բացել լրահոսը Փակել լրահոսը
1077564
A A
Քաղաքականություն

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Թուրքիայի նախագահի նստավայրում  տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրությունից:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ դեռևս մանրամասներ չեն նշվում: 

Իլհամ Ալիևը Թուրքիա է ժամանել  մեկօրյա այցով: