«Մեկ աշխատանք»` Տիգրան Մեծի պատվին (տեսանյութ)
Արքայից արքա Տիգրան Մեծի անունը հայի համար անկախ պետականության, ծովից-ծով կայսրության ու հզոր հայրենիքի հոմանիշ է: Պատմությունը միայն ամենաարժանավորներին է շնորհում Մեծի տիտղոսը; Բայց ցավոք, ասում է պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը« Տիգրան Մեծի պատմությունը առաջինը ուսումնասիրեցին ու հրատարակեցին օտարները` հենվելով հունա-հռոմեական աղբյուրների վրա:
Ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Մեկ աշխատանք» խորագրով ցուցահանդես: Հայոց արքայի 2150-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներն անցկացվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են անցկացվել. Արցախի Տիգրանակերտ քաղաքում հուշաքարի տեղադրում, ,ուխտագնացություն Արագածոտնի Աղձք գյուղ, որտեղ ամփոփված է Տիգրան Մեծի աճյունը: Հրատարակվել է գիրք-ալբոմ:
Ցուցահանդեսի կազմակերպիչն էր Աշխարհի հայ նկարիչների միությունը` «ԱրմենՏելի» հովանավորությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի պատմության թանգարանի ու վերջերս Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշներ, սակայն առանցքը` 80 հեղինակի մեկական աշխատանքն էր:
Ի դեպ, սա ցուցահանդես-մրցույթ է. իսկ Տիգրան Մեծի 2150-ամյակի հաղթողները կպարգևատրվեն «Վարդգես Սուրենյանց-150» արծաթե հուշամեդալով: