A
A
Կրճատեցին աշխատավարձերը
Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին համաձայնել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման հետ եւ այսուհետ 5 տոկոսով քիչ գումար է ստանալու իր աշխատանքի դիմաց:
Ըստ իռլանդական լրատվամիջոցների, ԻՖՖ-ն այդ եղանակով տարեկան կխնայի մոտ 100 հազար եվրո: Ֆեդերացիան կրճատել է նաեւ Ջիովանի Տրապատոնիի չորս օգնականների` Մարկո Տարդելիի, Ֆաուստո Ռոսիի, Միկ Մարտինի եւ Դոն Գիվենի աշխատավարձերը: Նրանց հաշվին իռլանդացիները կխնայեն եւս 60 հազար եվրո: Ի դեպ, Իռլանդիայի հավաքականի մարզիչների աշխատավարձերը վճարում է տեղի բիզնեսմեն Դենիս Օ'Բրայանը:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի ազգային թիմը հանդիսանում է Հայաստանի հավաքականի մրցակիցը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: