Ինչու են ծնվում նկարիչները
Աջակցիր «Ա1+»-ին«Եվ այսպես` ես այստեղ եմ, այս ժամանակի համար, որ կտավին հանձնեմ այն, ինչ կարող եմ: Այն ժամանակ, երբ բռնակալները մոլեգնում են և երեխաները ծիծաղում` վտակը հոսում է ծովի ուղղությամբ: Հողմը շարժում է տերևները, երեկոյան արևը սփռում է լույսի ճառագայթները լեռների` ամպերից ծածանվող մակերեսին: Այն ժամ էլ ստեղծվում է նկարը»,-ասում է սփյուռքահայ նկարիչ Ֆիլիպ Հագոփյանը:
Վաղը Երեւանի Մոսկվայի Տանը տեղի կունենա Ֆիլիպ Հագոփյանի անհատական ցուցահանդեսի բացումը:
Ֆիլիպ Հագոփյանը ծնվել է 1959թ. ԱՄՆ-ի Մասսաչուսեթս քաղաքում: Ավարտել է Բոստոնի գեղարվեստի համալսարանը, այնուհետև սովորել հռչակավոր նկարիչ Ֆռանկ Մեյսոնի մոտ:
Բազմիցս մասնակցել է նկարազարդողների միջազգային ցուցահանդեսների և գեղանկարչական մրցույթների` արժանանալով բազմաթիվ պատվավոր կոչումների և մրցանակների: 2009թ. ՀՀ նկարիչների միության անդամ է: 2010թ. ընդգրկվել է ՀՀ նկարիչների միության տանը կազմակերպած Ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանձանժողովի կազմում, այնուհետև դարձել է Հայ նկարչների միջազգային միության անդամ:
Նկարիչ Ֆիլիպ Հագոփյանի աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում: