Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանն անում է այն, ինչ չի արել Հայաստանը. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

 

Երասխի ուղղությամբ հակառակորդի կողմից հնչեցրած կրակոցների, Ադրբեջանում հայ գերիների ազատազրկման ու խոշտանգումների, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության և ՀՀ-ից Ալիևի փոխհատուցման պահանջի, և տարածաշրջանում Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ազդեցության շուրջ ասուլիսում հանդես եկավ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ «Ադրբեջանի ձեռագիրն է ՝ ցանկացած տոն օր դարձնել ողբի օր»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ այս կրակոցները ՀՀ պետականության դեմ կրակոց է։ Լարիսա Ալավերդյանը մեղադրում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու Հայաստանի ապաշնորհ իշխանություններին, որ մեր սահմանին դեռ տղերք են զոհվում։ Ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի՝ իշխանավորներն իրենց տեղում չեն և մեր հասարակության մեջ համեստ թվով մարդիկ կան, որ պատկերացնում են ստեղծված իրավիճակը։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Եվրոպական և Արևմտյան բարքերը դարձել են գործիք աշխարհաքաղաքական խաղի ձեռքում և նրանց նպատակը քայլ առ քայլ բոլոր մեթոդներով ոտնհարում է արժեհամակարգը, իսկ այսօրվա թիրախը Ռուսաստանն է։

 

«Ես կոչ եմ անում ևս մեկ անգամ չպառակտվել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև»,- ասաց Ալավերդյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում շրջանառվող տարբեր կարծիքներին Հայաստանում։

 

«Տարբերեք՝ ՌԴ-ն անում է այն,  ինչ չի արել Հայաստանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը նկատելով, որ Հայաստանի իշխանությունները չունեցան համարձակություն ճանաչել Արցախի անկախությունը։ Անդրադառնալով թուրք- հայկական հարաբերությունների կարգավորման հարցին՝ Լարիսա Ալավերդյանն օրվա իշխանություններին մեղադրեց, որ Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ին, որ Ադրբեջանը ցեղասպանություն է գործում։

 

Ալավերդյանը նկատում է, որ Ադրբեջանը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ նվաճողական, զավթողական քաղաքականություն է վարում և շեշտում, որ ՀՀ երկրորդ և երրորդ նավագահները պահպանել են ՀՀ սուվերենության ներքո չգտնվող տարածքները՝ Արցախի մեծ մասը։

 

«Ա1+»-ի հարցին՝ ինչպես եք գնահատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը՝ մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի ֆորումին,  Լարիսա Ալավերդյանն ասաց՝ ես մտածում եմ մենք ունենք ԱԳ նախարար թե ոչ։

 

«Օրվա իշխանությունը վարում է անհետևողական քաղաքականություն»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ իշխանությունների որդեգրած խաղաղասիրական քաղաքականությունը հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ օրվա իշխանությունները «օկուպացված տարածքներ» արտահայտությունից հրաժարվում են, Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ իշխանավորների փոխարեն «հրճվանքով արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»՝ ցույց տալով, որ ինքը ճիշտ էր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։