Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին (տեսանյութ)

«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար:

Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: