Բացել լրահոսը Փակել լրահոսը
market-Data-04.03-cover
A A
Տնտեսություն Պաշտոնական

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ բազմապատիկ աճել է․ AMX

AMX-ը ներկայացնում է Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի փետրվար ամսվա ամփոփ տվյալները․

2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։ Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ծավալը կազմել է 40 մլրդ դրամ։

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 10.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի փետրվարի համեմատ գրանցելով 432% աճ (ավելի քան 5 անգամ):

Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 81 գործարք։ Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։

Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 497.2 մլրդ դրամ, որը 8.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի փետրվարի համեմատ աճել է 57%-ով՝ հատելով 6.3 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 241 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 101-ի։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի փետրվարի համապատասխան ցուցանիշը 26%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես բազմապատիկ աճել է՝ հասնելով 54 մլն դրամի։

Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 90%-ով՝ հասնելով 260.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 92 գործարք։ Բորսայական գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։