Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատերազմի զոհ
A A
Պաշտոնական

Երասխի հատվածում թշնամին կրակ է բացել․ ունենք զոհ ու վիրավոր

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։