Վահե Հակոբյանը չի մոռացել Զելենսկու շնորհավորանքը Ալիևին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարող եք ասել՝ ի՞նչ է անում մեր իշխանությոնը այդ կոնտեքստում։
Հարցին հարցով պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցին՝ ընդդիմությանը բավարարու՞մ է իշխանությունների ներկայիս դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված և ի՞նչ քայլեր է ակնկալում իշխանությունից։
«Ես տեսանելի ոչ մի բան չեմ տեսնում։ Կոպիտ ասած, եթե բաժանենք ի նպատ, և ի օգուտ՝ ես անձամբ որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ չեզոք դրսևորում Ռուսաստանի դաշնակից․․․»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ դժվարանալով գնահատականներ տալ։
«Մենք, ժողովուրդ ջան, պետք է խիստ տարանջատենք երկու մասի։ Որևէ պատերազմ որևէ լավ բանի չի բերում։ Վերջիվերջո բոլորն էլ նստելու են ու պայմանավորվեն։ Ի վերջո տուժում է ժողովուրդը։ Ու կոնկրետ այս դեպքում ուկրաինական ժողովուրդը, որ վտանգի տակ ա, կրակոցների տակ ա․․․ Ռուսաստանի ժողովուրդը, որ ընկնում ա հիմա սանկցիաների տակ ու այնտեղ մարդիկ են սնանկանում»,- ասաց Վահե Հակոբյանը՝ հիշեցնելով Ուկրաինայի ղեկավարության պահելաձևը, երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը։
«Ինչպես էր Զելենսկին շնորհավորում նույն Ալիևին և աջակցում ամեն կերպ Ադրբեջանին պատերազմի օրերին։ Հիմա մեր դիրքորոշումը պետք է լինի տարանջատած՝ Ուկրաինայի ժողովուրդ-Ուկրաինայի կառավարություն»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ Ուկրաինան անհեռատես քաղաքականության պատճառով բերեց այս պատերազմին։
Հիշեցնենք՝ այսօր տեղի են ունենում խորհրդարանական ճեպազրույցները։ Մանրամասները՝ տեսանյութում։