Բացել լրահոսը Փակել լրահոսը
Paraton
A A
Մշակույթ Հասարակություն

Օդեսա փառատոնի մեկնած 15-ամյա գյումրեցի աղջիկն ու նրա ուսուցչուհին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, Առավոտ

Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի սան, 15-ամյա քանոնահարուհի Լալա Իսկանդարյանը, որը փետրվարի 22-ին իր ուսուցչուհու՝ Մարինե Ասատրյանի հետ մեկնել էր Օդեսա՝ «Օդեսա Օլիմպ» միջազգային փառատոնին մասնակցելու (պաշտոնական բացումը սկսվելու էր նրա ելույթով), չի կարողանում վերադառնալ հայրենիք։

Նրանց վերադարձը ձգձգվում է։ Մայրը՝ Սուսաննա Թորոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ հայտնի չէ՝ ե՞րբ կվերադառնան և ո՞վ կհոգա ծախսերը․ տոմսերը թանկացել են, իսկ հայկական կողմից թռիչքներ դեռ չեն կազմակերպվում։ Նա պատմեց, որ Օդեսա գնալու ծախսերը հոգացել էին իրենք՝ ծնողները՝ անգամ հետադարձ տոմս գնելով։ Նրանք պիտի վերադառնային մարտի 1-ին, սակայն Օդեսա մեկնելուց ու երկու օր շարունակ փորձերին մասնակցելուց հետո սկսվել է պատերազմը։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ