Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընթերցողը գերադասում է պատմվածքը

Մշակույթ
c732bcc2d5d151b974bb08fc1c4a28e0

Մինչեւ տարեվերջ կմեկնարկի պատմվածքի ամենամյա մրցույթը:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց մրցույթի կոորդինատոր Սոնա Խաչատրյանը` այս մրցույթի շնորհիվ երիտասարդ գրողները կկարողանան ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Նրանցից 20 հաղթողներին «Անտարես» մեդիա հոլդինգը հնարավորություն կտա 500 օրինակով հրատարակել պատմվածքները, որոնք կբաժանվեն նաեւ Հայաստանում գործող շուրջ 500 գրադարաններին: Եթե լինի համաֆինանսավորում, ապա այս ստեղծագործությունները կբաժանվեն հանրապետության բոլոր գրադարաններին, որոնց թիվն անցնում է 3000-ը:

Մրցույթի նախաձեռնողներն են «Անտարես» մեդիա հոլդինգը, «Գրանիշ» երիտասարդ գրողների խումբը, «Առավոտ» օրաթերթը, «Ռադիո Վանը» եւ «Panarmenia.net» կայքը: Սոնա Խաչատրյանը նշեց, որ թեեւ դեռ մրցույթը չի սկսվել, սակայն արդեն կան մասնակցության արձագանքներ:

Թե ինչու է ընտրվել հենց պատմվածքի ժանրը, նա ընդգծեց, որ այսօր այս ժանրը մեծ պահանջարկ ունի, ու ընթերցողն այսօր ձգտում է կարդալ ավելի փոքր ծավալի, արագ զարգացում ունեցող գործեր: «Մրցույթը կնպաստի ինչպես հայ ժամանակակից գրականության խթանմանը, այնպես էլ կթելադրի ճաշակ, նոր, թարմ մտածելակերպ»,- ավելացրեց Սոնա Խաչատրյանը:

Ի դեպ, 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու է գրքի մայրաքաղաք, եւ պատվածքների մրցույթն անցկացվում է նաեւ այս միջոցառմանն ընդառաջ: