Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սյունիքը նոր մարզպետ ունի (տեսանյութ)

Վարչապետի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոբերտ Ղուկասյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

 
 

Ռոբերտ Ղուկասյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։

Նա 2019թ. օգոստոսի 22-ից նշանակվել էր վարչապետի խորհրդական։