Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս մարդը աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Այս մարդը աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պարզաբանելով ընդդիմության կողմից ԱԺ-ն լքելու, նախագահի ընտրության հարցը բոյկոտելու իրենց դիրքորոշումը և նշեց, որ ընդդիմության գործողությունները իշխանության կողմից չեն վերահսկվում։

«Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է՝ «ես այս քաղաքական թիմի անդամ եմ, վերկուսակցական արբիտր, զսպումներ»․․․ Այս ամեն ինչը մոռացվում է այդ նախադասությունից հետո»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ իրենք այս գործընթացը լեգիտիմացնելու որևէ ցանկություն չունեն։

Մամիջանյանը հավելում է՝ սա նոսենս է։

«Ինչպե՞ս կարող է ՄԻՊ-ը ընտրվել միայն իշխող ուժի կողմից։ Նա Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանն է, և նույնը լինելու է նախագահը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ նույնը չի եղել նախկին նախագահների օրոք և հիշեցրեց, որ նախկին ՄԻՊ-երը ընտրվել են նաև ընդդիմադիրների քվեարկությամբ։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն նախագահ է ընտրում։ Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, իշխանության թեկնածուն էլ ներկայիս Բարձր տեխնոլոգիանրի և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։