A
A
Netflix-ը դադարեցրել է աշխատանքը ռուսական կինոնախագծերի վրա
Աջակցիր «Ա1+»-ինNetflix հոսքային ծառայությունը դադարեցրել է աշխատանքը ռուսական կինոնախագծերի վրա՝ հայտնում է TACC գործակալությունը։
Ծառայությունն աշխատել է «Աննա Կ», «Ոչ մի հատուկ բան», «Այնինչ» սերիալների և Ալեքսանդր Պետրովի հետ նախագծի ստեղծման վրա։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Warner Bros. կոնցեռնը հայտարարել է, որ հետաձգում է մարտի 2-ին «Բեթմեն» ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում՝ «Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի պատճառով»։
Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը ևս դադարեցրել է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում։ Paramount Pictures-ը նույնպես որոշել է դադարեցնել իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում։