Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Մանուկյան, կոռեկտ եղեք․ հուսով եմ կապաշխարեք այսօրվա Ձեր բառապաշարի համար․ Արշակյան (տեսանյութ)

Ուկրաինայի օրինակը հերթական անգամ  ցույց է տալիս, թե ինչ ճակատագրի են արժանանում ժողովուրդն ու պետությունը, երբ իշխանության են գալիս «պոպուլիստ, անգրագետ, անհայրենիք մարդիկ». ԱԺ-ում հայտարարությունների ժամին այսպես իր ելույթն սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ շեշտելով, որ փողոցից իշխանության ղեկին հայտնվածը պատուհաս է դառնում այն ժողովրդի գլխին, որին «պատմական թյուրիմացությունը» խոստացել էր ծառայել։

Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայում կատարվածը հերթական դասը պետք է լինի բոլորի համար։

«Երբ իշխանությունը ղեկավարում է քաղաքական ծաղրածուն, այլ արդյունք, քան պատերազմը, ավերածություններն ու մարդկային հսկայական կորուստները, նվաստացումը հնարավոր չէ սպասել»,- ասաց Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով՝ Ուկրաինան դասեր չքաղեց Վրաստանից, Հայաստանը՝ Ուկրաինայից։

«Վերջինս հիմա կրկին վայելում է պոպուլիազմի, անգրագիտության և անհեռատեսության դառը պտուղները։ Երբ սեփական երկիրդ դնում ես աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին, երբ համաձայնում ես մանրադրամ դառնալ խոշորների բախման ժամանակ, երբ պետութայն ներքին խնդիրների լուծումը կապում ես արտաքին կողմնորոշման քաղաքականության հետ հայտնվում ես նոկդաուն վիճակում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը ընդգծելով՝ անգրագիտությունը, պոպուլիզմը քաղաքական մեղքեր են և նման մարդկանց չի կարելի իշխանություն տալ, իսկ, եթե արդեն տվել ես,  չպետք է հանդուրժել։

Պատգամավորը նշեց, որ պետք է ապաշխարեն քաղաքական մեղավորներից ձերբազատվելով։

Արեգնազ Մանուկյանի ելույթին արձագանքեց Հակոբ Արշակյանը՝ կոռեկտության կոչ արեց՝ հույս հայտնելով, որ ընդդիմադիր պատգամավորը նույնպես կապաշխարի այսօրվա նմանօրինակ ելույթի համար։