Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինությունների մրցավազքը, ծայրահեղական խմբավորումների ակտիվացումն ու կենտրոնացումը Եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի առաջնային քննարկման առարկա դառնալը հուշում է, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղիղ բախումը և այս համատեքստում տեսանելի է դառնում Հայաստանի գլխին կախված սպառնալիքները։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իրադրության ամենատարբեր զարգացումների վարկածների վերլուծությունը ցույց է տալիս, որ  շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել։

Պատգամավորը հավանական համարեց, որ Հայաստանի և Արցախի սահմանին կարող է թշնամին տարբեր սադրանքներ իրագործել, որոնք կուղեկցվեն մեծամասշտաբ զորավարժություններով, զորքերի կուտակումներով, իսկ մեկ այլ փուլում ռիսկը մեծ է, որ դրանք կարող են լինել թիրախային։

Մանրամասները՝ տեսանյութում։