Պարոն Օհանյան, չսպառնաք․ մնում է հայհոյանք դնեք․ դեռ մեծ հարց է թշնամու շահերը ով է սպասարկում․ Արշակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի և Թուրքիայի կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ընդդիմության կողմից նախաձեռնած ԱԺ հայտարարությունը գլխադասային հանձնաժողովում քաղաքական մեծամասնության մերժումը անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման և, մանավանդ, այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներում թուրք-ադրբեջանական երկդիմ վարքագծի և բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունքն է։
Այսպես սկսեց իր ելույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ նշելով, թե ինչում է կայանում սրա կարևորությունը։
Սերյան Օգանյանն իր ելույթում առանձնացրեց, որ խորհրդարանական կառավարման երկրի ԱԺ-ն պետք է արձագանքի այդ հակահայկական հռչակագրի վավերացմանը և նշեց, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին։
Սերյան Օհանյանը ներկայացրեց փաստարկներ այդ հռչակագրի հայավնաս լինելու մասին և նշեց, որ ԱԺ-ի կողմից հայտարարության ընդունումը բխում է մեր երկրի անվտանգությունից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը առաջարկեց իրենց կողմից ներկայացված հայտարարությունը ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ և քննարկել։ Պատգամավորի խոսքով՝ հակառակ դեպքում՝ իրենք սա կդիտարկեն թշնամու շահերի սպասարկում։
Օհանյանի ելույթին արձագանքեց նախ ԱԺ փոխխոսնակներից Հակոբ Արշակյանը, ապա Ռուբեն Ռուբինյանը, թե շատ մեծ հարց է՝ ով է սպասարկում թշնամու շահերը։
Արշակյանն էլ Սերյան Օհանյանին հորդորդեց հարգալից լինել և սպառնալից տոնով չխոսել։
« Մնում է մի հատ էլ հայհոյանք դնել՝ այս կամ այն հարցի քվեարկությունից առաջ և հետո»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։