Բացել լրահոսը Փակել լրահոսը
1076733
A A
Քաղաքականություն

Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը
հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
հետ՝ կրկնելով Ուկրաինայում հրադադարի պահանջը, հայտնում է Ելիսեյան
պալատը։

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը
զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանրապետության նախագահը կրկնել է միջազգային հանրության
պահանջը՝ դադարեցնել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ և
հաստատել է անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը»,- ասվում է
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։