Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Պատերազմը չէր կարող հետք չթողնել․ Արևիկ Սիմոնյան (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «H20» խորագրով ցուցադրության հեղինակը դիզայներ Արևիկ Սիմոնյանն է: Գաղափարի հիմքում, նրա խոսքով, սա ոչ թե զուտ հագուստի ցուցադրություն է, այլ ավելի զգայական։

Ցուցադրության 8 սրահ, յուրաքանչյուրը մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»:


«Ցանկացել եմ ցույց տալ ոչ թե պատերազմը, այլ դրա հետևանքը, ունեցած կորուստները: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու անցնելիք ճանապարհն ու, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից», - ասում է Արևիկը, ու հավելում՝ «Եվ մենք պետք է ընտրենք բարին, լինենք մեր եկեղեցու, հավատքի կողքին, այդպես կարող ենք շատ մեծ ու լուսավոր ճանապարհ ունենալ»։

44-օրյա պատերազմի մեծ ցավը չէր կարող իր հետքը չթողնել։ Մտածում էր, թե ինչպես կարող է աշխարհին ցույց տալ մեր բազամադարյա մշակույթը: Հավատում, որ նորաձևության միջոցով ևս կարելի է ձայնը լսելի դարձել։ 

«Եթե ամեն մեկս մեր գործով պայքարենք, ինչ-որ բան կարող ենք փոխել: Մենք հայ ենք, մենք միշտ պայքարելու ենք ու լինելու ենք»։

Ինչու՞ «H20», այսինքն ջուր խորագիր, հարցին, ցուցադրության համակազմակերպիչ Արուսյակ Ստեփանյանը պատասխանում է, որ ջուրն ու մարդն անբաժանելի են։ Ասում է

«Եվ ցավը և ուրախությունը արցունք են: Մենք կնքվում ենք ջրով, մեր մեջ 70 տոկոսը ջուր է։ 

Այս ցուցադրությունը Արևիկ Սիմոնյանը ծրագրել է ներկայացնել տարբեր երկրներում, մասնավորապես` Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: