Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ում դիմել Հայաստանում հետպատվաստումային բարդությունների դեպքում (տեսանյութ)

Հետպատվաստումային բարդություններով պայմանավորված՝ 96 անձ է դիմել բուժհաստատություններ: Նրանցից ընդամենը չորս մարդ է հոսպիտալացվել։ Այս թիվը պատասխանատուներին չի անհանգստացնում, քանի որ կազմում է արդեն իսկ կատարված շուրջ երկու միլիոն պատվաստումների 0,005 տոկոսը։

Հետպատվաստումային ցանկացած բարդության դեպքում քաղաքացին նախ պետք է դիմի առաջնային օղակի բուժհաստատություն՝ պոլիկլինիկա։

Քաղաքացին պատվաստումից առաջացած բարդություններով հիվանդանոց կարող է դիմել առաջնային օղակի բժշկի իմացությամբ։

ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետը հստակեցնում է, թե ինչպես է պացիենտը բարդությունների դեպքում ստացիոնար հիվանդանոցներում բժշկական օգնություն ստանալու․

ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացին կարող է դիմել երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք ունեցող բուժհաստատություններ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Պրիջիդա Սիմոնյանի խոսքով՝ պատվաստման հետևանքով մի քանի ամիս շարունակվող բարդացումների դեպքում էլ պետությունը տեր է կանգնում իր քաղաղացուն։

Հետպատվաստումայնի բարդություններից հիվանդանոցներում բուժում ստացած քաղաքացիները պետք է շարունակեն կապը այն պոլիկլինիկայի բժշկի հետ, որտեղ կցագրված են։

Մանրամասները՝տեսանյութում։