Ուզո՞ւմ եք շոու սարքել, ես միշտ կօգնեմ․ նախկիններն ուզում են հենվել կրիմինալի վրա և գալ իշխանության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴանակը հասավ ոսկորին, և Հայաստանում հեղափոխություն եղավ։
Այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսպիսի դիտարկում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ բացատրելով, թե դանակը ոսկորին ինչպես հասավ։
«Խնդիրը կայանում էր նրանում, որ իշխանությունը իր անօրինականությունը փորձում է օրինականացնի ռեպրեսիվ ապարատով։ Փոխանակ օրինական ընտրվի, վերընտրվի և փոխվի, հասարակությանը ենթարկեցնում էր ռեպրեսիվ ապարատի միջոցով»,- բացատրեց Խաչատրյանը՝ նշելով, որ դա լավագույն ձևը չէ, և հասարակությունը ինքը պետք է որոշի՝ ով պետք է լինի իշխանություն։
«Դժբախտաբար այսօր էլ տեսնում ենք, որ ընդդիմությանը ցանկանում է կրիմինալի վրա հետ գալ իշխանության»,- ասաց իշխանական պատգամավորը կարծիք՝ հայտնելով, որ այս կեղտը կարող մտնի իշխող հարթակներ։
Պատգամավորը վստահեցրեց, որ այս փոքր երկրում շատ լավ գիտեն՝ ով ով է և նշեց, որ ինքը հեռու է այն մտքից, որ կալանավայրերում ջերմոցային վիճակ է, այլ համոզմունք ունի, որ վատ բարքերով ապրող մարդիկ շարունակում են նույն կերպ ապրել։
«Հարցը սենց հում բերել, մտցնել հանձնաժողով վերածվում է շոուի։ Եվ այս առումով ընդդիմությունը երկու նպատակ պիտի ունենա։ Կամ վստահ է, որ պետականաշինության առումով լավ քայլ է անում, ուրեմն նպատակն է քայլ անել, ապա պահանջում է անկեղծ քննարկում։ Եթե ձեր նպատակն է ցույց տալ, թե դուք ինչքան լավ բաներ եք ուզում, էս ինչ վատ իշխանություն է, մեզ խանգարում է՝ հաջողելու եք միշտ, որովհետև հենց այդ նպատակը տեսա, դեմ եմ քվերակելու»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ եթե ուզում են ցույց տալ, որ իշխանությունը վատն է, ինքը միշտ օգնելու է։
Մանրամասները՝ տեսանյութում։