Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվեց Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը (տեսանյութ)

Մշակույթ
f07f2443a2422ce9df1f9945977d9284

Արվեստն ազգություն չի ճանաչում, սակայն ամեն ազգ ունի իր արվեստը: Հայ անվանի արվեստագետ, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի այս խոսքերն առավել քան բնորոշում են հենց նրա արվեստը:

Ազգային պատկերասրահում բացվեց մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը` նվիրված նրա ծննդյան 150-ամյակին: Նա կենդանության օրոք ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես, այն էլ Բաքվում`1901թ-ին: Ներկայացված էին 200-ից ավելի ստեղծագործություններ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ներկա այսօրվա ցուցահանդեսին: Նա Վարդգես Սուրենյանցի հոբելյանի նշումը նախապատրաստող կառավարական հանձնաժողովի նախագահն է:

«Վարդգես Սուրենյանցն առաջինն էր, որ հայկական արվեստ ներմուծեց եվրոպականն ու հավատարիմ մնալով իր ակունքներին, ստեղծեց անկրկնելի ու հրաշք գործեր` համամարդկային ու խորապես ազգային»,-ասաց նա:

Ի դեպ , ցուցահանդեսի բացմանը ներկա էին միմիայն հրավիրյալները: Ւսկ վաղվանից ցուցադրությունը կլինի տոմսերով: