Կարևորը վերջնական արդյունքն է, թե չէ ինչպե՞ս է ֆուտբոլում, ասում են լավ մարզվեցինք, սակայն խաղի հաշիվը 0։5 է․ Պետրենկո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի համաշխարհային մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով, այս կարգի մեծության դիրիժոր վերջին հիսուն տարիների ընթացքում մեր նվագախմբերին հետ հանդես չի եկել։
Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։
«Հայաստանում եղել եմ 1987-ին, երբ 12 տարեկան էի, ծնողներիս հետ, մեր մտերիմների հրավերով, երբ դեռ մեկ երկրում էինք ապրում»,- ասաց դիրիժորը լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, համերգի հաջողությունը՝ դիրիժորի և նվագախմբի համագործակցության արդյունքն է։
«Կարծում եմ լավ փոխըմբռնում կա, սակայն վերջնական արդյունքը կերևա համերգի ժամանակ», - նշեց Պետրենկոն ու հումորով հավելեց,- թե չէ ինչպե՞ս է ֆուտբոլում, ասում են լավ մարզվեցինք, սակայն խաղի հաշիվը 0։5 է ավարտվում։