A
A
Արման Թաթոյանը կմիանա՞ որեւէ քաղաքական ուժի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական որևէ ուժից առաջարկ չեմ ստացել։ Ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ։
Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե որևէ քաղաքական ուժի կողմից առաջարկ ստացել է՞, թե՞ ՝ ոչ։
«Պառլամենտական ընտրությունների ժամանակ առաջարկներ ստացել եմ, բայց դրանք շատ կտրուկ մերժում են ստացել։ Ամենայն հարգանքով, բայց շատ կտրուկ»,- հստակեցրեց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ամփոփում էր պաշտոնավարման 6 տարին, որի կապակցությամբ հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց ԶԼՄ-ներին հուզող հարցերին։
Նշենք՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը միակն է, որ մինչև օրենքով սահմանված կարգով պաշտոնավարել է մինչև ժամկետի լրանալը։
Մանրամասները՝ տեսանյութում։