Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմակների պարտադիր կրման պահանջը կվերանայվի (տեսանյութ)

Մենք նկատում ենք կովիդի իրավիճակի որոշակի կայունացում։

Գործադիրի նիստն այսօր այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել վերջին օրերի տվյալները։

«Պարոն վարչապետ, այո, վերջին շաբաթների տենդենցը հուշում է, որ մենք գնում ենք կայուն նվազման»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով կորոնաիրավիճակը Հայաստանում և հայտարեց, որ այս պահին Հայաստանում շրջանառվում է օմիկրոնի Բ1 և Բ2 ենթատեսակները։

«Ընդհանուր առմամբ, տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացություն, բայց մենք ունենում ենք ծանր դեպքեր և մահվան ելքով դեպքեր»,- ասաց Ավանեսյանը՝ կարևորելով պատվաստումային գործընթացի շարունակականությունը։

Վարչապետն էլ նշեց, որ մասնագետները վստահեցնում են, որ այդ նվազման տենդենցը շարունակվելու է և հայտարարեց, որ այս պահին քննարկում են պարտադիր դիմակ կրելու պահանջը հանելու որոշումը, բայց պետք է վստահ լինենք, որ այն հակառակ ազդեցություն չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։