Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ե՞րբ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հետ կանչվելու և փոխարինվի․ Մամիջանյան (տեսանյութ)

Սա ևս մեկ անգամ ի ցույց տրվեց, թե որքան տկար է փաշինյանական արտաքին քաղաքականությունը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Լուգանսկի և Դոնեցի անկախության ճանաչման առնչությամբ ՀՀ ԱԳՆ այսօր տարածած հայտարարությանը, թե օրակարգում չկա դրանց  անկախության ճանաչման հարց։

«Վերջին երկու օերրեի ընթացքում ՌԴ ելույթներով և Պետդումայի գործողություններով ցույց տվեց, թե ինչ պետք է աներ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, թե ինչպես էր ՌԴ նախագահը երեսով տալիս, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։

Անդրադառնալով ռուս-հայկական ռաշնակցային հարաբերություններին՝ Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ հնարավոր չէ նեղանալ դաշնակցից նրա համար, որ նա չի անում ավելին, քան դու ինքդ պիտի անես։

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ե՞րբ է հետ կանչվելու Ռուսաստանում ՀՀ դեսպանը և փոխարինվելու, բայց բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենալու»,- հավելեց Մամիջանյանը։

Հիշեցնենք՝  երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև Ադրբեջանից ժամանած պատվիրակություն, իսկ արդեն այսօր Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ ասուլիսով հանդես եկան՝ ամփոփելով Եվրանեթս խորհրդրանական վեհաժողովը։

Մանրամասները՝ տեսանյութում։