Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախորդը 20 տարի առաջ էր բացվել

Մշակույթ

Մինչեւ դեկտեմբերի 6-ը Նկարիչների միությունում կգործի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես: Ներկայացված են 60 նկարչի 100-ից ավելի աշխատանքներ` կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար ու նատյուրմորտ:
Ջրաներկ, գուաշ, տեմպերա, մատիտ, գրիչ կամ ածուխ, լույս ու ստվեր, գիծ ու կետ...ու մի ուրույն աշխարհ:

Բայց պարզվում է, որ հայերն ավելի գույն, էմոցիա ու գունեղ կտավներ են սիրում, և սա Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով, թերևս խառնվածքի հարց է: Նա կարևորեց ցուցահանդեսը, որպես Հայաստանում այս ոլորտի զարգացման ստուգատես:

Միության գրաֆիկայի բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանն էլ գտնում է, որ գրաֆիկայի տարատեսակներն քիչ են Հայաստանում: Նա հավելեց, որ այս մաշտաբի ցուցահանդես միությունում մեկ էլ 20 տարի առաջ է բացվել և հուսով է, որ 2012-ին ` հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված էլ ավելի մեծ ցուցահանդես կկազմակերպեն:
Ցուցահանդեսի բացումը ողջունեց նաև նկարիչ Լևոն Կոջոյանը, որի աշխատանքները նույնպես ներկայացված էին ցուցահանդեսում: