Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ասածը (տեսանյութ)

Ստեղծագործական մոտեցումը միշտ էլ ողջունելի է, բայց Ադրբեջանը սեփական մոտեցումներն ունի։

Այսօր Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ ըստ Ադրբեջանի չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, չկան ռազմագերիներ, չի եղել 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի սուվերեն տարածքներ ներխուժում, չի եղել պատմամշակութային ժառանգության ոչնչացում և չեն եղել տեռորիստներ մեր տարածաշրջանում։

«Սա հետաքրքիր մոտեցում է խնդիրներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը և ադրբեջանական պատվիրակներին ասաց, որ Հարավային Կովկասում չի աշխատում նման երկխոսությունները՝ նշելով, որ ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմելու»։

Հիշեցնենք՝ այսօր Երևանում ընթանում է Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը։