Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Ըստ կենտրոնի տնօրենի՝ ժամանակին ապօրինի օտարված և սեփականաշնորհված ջրավազանի տարածքում (Ազատության պող., 26 շենք,)  նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բազմաբնակելի համալիր։ Իսկ դա  խաթարելու է կենտրոնի աշխատանքը և հիմք է դնելու կենտրոնի վերացմանը, քանի որ  այդ երկու կառույցներն անհամատեղելի են․ «Մեր թիկունքում կատարվել են անընդունելի գործարքներ, պետք է այդ տարածքում կառուցվեն 2 բազմահարկ շենքեր»։

Կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ մոտ 10մլն դոլարի դիմաց պետությունը կորցնում է այնպիսի ինստիտուտ, որից Սովետական Միության ժամանակ կառուցվել է ընդամենը 3 նմանատիպ ինստիտուտ․ «Ընդամենը 10մլն դոլարի դիմաց կարողանում են կառավարությանը շանտաժի ենթարկել և եթե կառավարությունը գնումա դրան, ուրեմն իրենք հստակ ձևավորած դիրքորոշում չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։