Ինչո՞ւ էր փակ Վրաստանի օդային տարածքը մեր բեռնափոխադրումների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր անվտանգության երրորդ բաղադրիչը Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եվ այսօր միայն այս գործոնն է անվտանգության ոլորտում այն երաշխիքը, որը գործում է ՀՀ տարածքում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այս պատերազմը բացահայտեց որոշ հարցեր։
«Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության և օժանդակության հնարավոր որոշակի լիմիտներ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու էր Վրաստանի օդային տարածքը փակ ռազմական բեռնափոխադրումների համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը հարց հնչեցնելով՝ մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինի, թե չեն հաշվարկել, թե իրենց համար էլ էր սա անակնկալ։
«Մինչ այսօր պատասխանը չկա, թե պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր։ Եվ այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով սա ևս փաստ է։
«Հիմա, եթե չեն հաշվարկել մեկ մեղադրանք կարող է առաջադրվել, եթե հաշվարկել են, այնուամենայնիվ 2020 թվականին գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։