Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեւցովը երգեց Երեւանում (տեսանյութ)

Մշակույթ
76bb3b41ecb12344044cf60318e5cce0

«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում երեկ երեկոյան տեղի ունեցավ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անվանի դերասան, երգիչ, Դմիտրի Պևցովի և «ԿարՏուշ» սթրիթ-ռոք խմբի համերգը:

Նրանք Երևանում էին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: Հայ հանդիսատեսին Պևցովը` ռուսական ֆիլմերից բացի, հայտնի է նաև «Երկու աստղ» նախագծում` երգչուհի Զառայի հետ զուգերգում «Դլե Յաման»-ի կատարմամբ:

Թատրոնում ու կինոյում մի քանի տասնյակ դերեր խաղացած Դմիտրի Պևցովն այսօր գերադասում է երգել: Եվ սա ոչ միայն հրապուրանք է ու նախասիրություն, այլ, ինչու չէ, ըստ նրա, նաև գումար վաստակելու միջոց:

Նա նկարահանվում է միմիայն առավել հետաքրքիր նախագծերում, քանի որ Պևցովն այսօր ափսոսում է այն ժամանակը, որը «պետք է վատնի կինոյում»:

Եթե ժամանակին թատրոնն էր իմաստավորում նրա կյանքը, ապա ուրախ է, որ իր հարազատ «Լենկոմի» խաղացանկում նախկին յոթ ներկայացման փոխարեն երեքում է ընդգրկված, քանի որ իր ամենակարևոր դերն այսօր ընտանիքում է` սիրելի կնոջ ու երկար սպասված որդու կողքին: Հարազատ սկզբունքն էլ Վոլանդի խոսքերն են Միխաիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» երկից. «Երբեք ոչինչ մի խնդրեք, հատկապես նրանցից, ով ձեզանից ուժեղ է...»:

Համերգային ծրագիրը կազմված էր Վերտինսկու, Լորա Կվինտի, Ալեքսեյ Ռիբնիկովի, նաև Նիկոլայ Պարֆենյուկի հատուկ Պևցովի համար գրված երգերից:

Ի դեպ, համերգի առաջին պահերն անցան մի տեսակ լարված մթնոլորտում, սակայն բարձր վարպետության տեր արտիստը ջանք չխնայեց ու գրավեց հանդիսատեսի սիրտը: