Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ադրբեջանական թիրախում գտնվող Իշխանասարը սահմանամերձի կարգավիճակ չի ստացել (տեսանյութ)

Մինչ պատերազմը  եւ  հետո էլ  Իշխանասար գյուղը  ԱՀ-ին  էր սահմանակից։   Բայց ԱՀ  հապավման իմաստը փոխվել է պատերազմից հետո․ երկու տարի առաջ Արցախի Հանրապետություն էր, հիմա արդեն Ադրբեջանի։

 Գյուղը ադրբեջանական դիրքերի թիրախում է, բայց սահմանամերձի  կարգավիճակ չի ստացել։ Արդյունքում՝  որեւէ արտոնությունից չեն օգտվում։  Իշխանասարը  Սիսիան խոշորացված համայնքի կազմում է։  Իշխանասար գյուղի վարչական մասի ներկայացուցիչ Վարյա Անդրեասյանն ասում է՝  հարցը բարձրացրել են, ինչ ընթացքում է՝  տեղյակ չէ։

Գյուղում կա ոռոգման ջրի խնդիր, փողոցներն էլ կարիք ունեն նորոգման։ Լավ նորությունն այն է, որ նորածինների թիվն ավելանում է։

Մանրամասները՝ տեսանյութում