Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Սուս մնալով՝ հնարավոր չէ մշակույթ փրկել․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի դիմաց (տեսանյութ)

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման պահանջով ցույց էր կազմակերպվել մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։

Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։

Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը։ Այժմ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում վտանգված է Արցախի մշակութային ժառանգությունը և այժմ այդ խնդիրը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի։

Ակցիայի մասնակից՝ նախկին իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց․ «Մի քանի ամիս առաջ Բաց հասարակության հիմնադրամները հսկայական՝ երկու տարվա ընթացքում արված բավական մանրամասն հետազոտություն հրապարակեցին ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների և մշակութային ժառանգության տեսանկյունից խախտումները»։

Իմքայլական նախկին պատգամավորը նշեց, որ այդ փաթեթը ուղարկել են Եվրախորհուրդ, Եվրամիություն և Կառավարություն։

Հադրութցի Լևոն Հայրյանը անդրադարձավ նաև Արցախի իշխանությունների գործունեությանը մշակութային ժառանգության պահպանման գործում․ «Արցախի իշխանությունը միշտ կախված է Երևանից, մի քիչ ավելի խոսում են, բայց քայլեր չեն ձեռնարկում և չեն հասկանում, որ սուս մնալով՝ հնարավոր չէ մշակույթ փրկել, երկիր փրկել»։