Ինչպիսի է ԵՄ-ի վերաբերյալ ընկալումների մասին հանրային դիսկուրսի դինամիկան Հայաստանում․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրբ մենք հետազոտությունն իրականացնում էինք, այն որոշակի մոդիֆիկացիայի ենթարկվեց և մենք հավասար՝ առանձին դեպքերում նույնիսկ շատ, ուշադրություն դարձրեցինք այլ արտաքին խաղացողների դերակատարությանը։
«Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների ընկալումների մասին հանրային դիսկուրսի դինամիկան Հայաստանում» ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս ասաց «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը։
Բացման խոսքով հանես եկավ ՖԷՀ Հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը՝ նշելով, որ հետազոտության հիմնական նպատակն էր բացահայտել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, որպես ամբողջություն՝ «կոլետտիվ Արևմուտքի» նկատմամբ Հայաստանում որոշումներ կայացնողների վերաբերմունքի և հանրային կարծիքի առաջնորդների ընկալումների դինամիկան՝Ռուսաստանի վերաբերյալ ընկալումների և նրա ինտեգրացիոն նախաձեռնությունների համեմատ։
Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ հետազոտությունը հիմնվել է հարցաթերթի վրա, որը ներառում էր թեմայի ամենակարևոր բաղադրիչները և հետևում էր հանրային կարծիքի առաջնորդների ընտրած խմբի համապատասխան հայտարարություններին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
Մանրամասները՝ տեսանյութում։