Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանում քրդական համայնքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր լրանում է 23 տարին, ինչ քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլա Օջալանը բանտարկված է թուրքական բանտում։

ՄԱԿ-ի գրասենյակի առաջ քրդական համայնքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը՝ շեշտելով, որ այս օրը սև է քուրդ ժողովորդի համար։

«Թուրքական իշխանություններն այսօր ամեն ինչ անում են, որպեսզի ցեղասպանություն կանեն մեր ժողովրդի նկատմամբ և կատարում են»,- ասաց Հասանովը՝ դատապարտելով Թուրքիայի վարած քաղաքականությունը։

Ակցիայի մասնակիցները ինչպես ամեն տարի, այս անգամ էլ նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին, որպեսզի քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլա Օջալանի ազատ արձակման համար միջազգային կազմակերպությունը քայլեր ձեռնարկի։

Մանրամասները՝ տեսանյութում։