A
A
Կապանի անտառում տեսախցիկն արձանագրել է գորշ արջի՝ քոթոթի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։ Գորշ արջ՝ ընդգրկված Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։