Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դատախազը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց 3մլն․ դոլար կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ իրականացնելու նպատակով Սամվել Մայրապետյանի օժանդակությանմ նրանից ստացել է 3մլն ԱՄՆ դոլար կաշառք»․ այս մասին նշեց մեղադրող դատախազ  Պետրոս Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ։

Ըստ դատախազի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հանցանքի կատարում։

Արմեն Գևորգյանը իր հերթին մեղադրվում է Սիլվա Համբարձումյանից 1մլն դոլար կաշառք ստանալու համար։ Ըստ դատախազի՝  2008թվականին Սամվել Մայրապետյանից ստացել է 1մլն ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները։

Դատախազը նշեց, որ կաշառք տալու համար Սիլվա Համբարձումյանը 2 դեպքում էլ, որպես միջնորդ, դիմել է ՀՀ նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին։

Մանրամասները ՝ տեսանյութում։