A
A
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն: