Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանում ԵՄ դեսպան խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց «ժողովրդավարության բռենդ» Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստացել։

Եվրամիության դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Արդեն ճնշումների են ենթարկվում այս իշխանությունների ընդդիմախոսները, այլև նրանց կալանքի տակ պահելու վերևից իջեցվող հրահանգներին չենթարկվող դատավորները»,- ասաց պատգամավորը նշելով՝ խայտառակ քրգործեր կարվում են նաև դհոլիստ աշխատող գլխավոր դատախազի կողմից։

«Իսկ ԲԴԽ նախագահ կոչված Գագիկ Ջհանգիրյանն էլ պարում է Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ։ Ահա այսպիսին են այս իշխանությունների դատաիրավական համակարգի երաժշտասեր գործիքները»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։

Անդրադառնալով միջազգային կառույցներին և դիմելով Հայաստանում ԵՄ դեսպանին՝ պատգամավորն ասաց, որ կառույցները ոչինչ են անում՝ հուժկու լռում են։

«Հայաստանում ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկին, ամոթ է ուշքի եկեք»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Եվրամիության դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը հղեցին եվրոպական կառույցներին, Հայաստանում, ըստ իրենց, քաղաքական հայացքների համար հետապնդվող և կալանքի տակ պահվող անձանց ուշադրությունից դուրս թողնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։