Բացել լրահոսը Փակել լրահոսը
273282220_261369122848694_2455530135946504515_n
A A
Հասարակություն

Արման Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքի մարզում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր: Տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
 
Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։
 
Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։
 
Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։