Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը թվարկում է Թուրքիայից եկող «դրական» ազդակները (տեսանյութ)

Փորձեմ թվարկել Թուրքիայից եկող «դրական» ազդակները։Անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայից դրական ազդակներ են գալիս հարաբերությունների կարգավորման առնչությամբ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, երբ լրագրողը հարցրեց, թե այդ ի՞նչ ազդակների մասին է խոսքը։

«Ամռանը և աշնանը Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախորդիվ հրապարակված թուրքական կողմի հայտարարված նախապայմանները ուժի մեջ են։ Եվ դրանց ավելացել է ևս մեկը՝ այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ շարունակելով թվարկել այսպես ասած դրական ազդակները։

Պատգամավորը հիշեցրեց արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թուրքիայի փոխնախագահի իրենց պառլամենտում հնչեցրած հայտարարությունները, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները և հատուկջոկատայինները ակտիվ ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։