Ձեր ամենա լուրջ հարցը յոգուրտն ա, մածուն ա․․․ Բագրատյանը դարակազմիկ այլ գրառում չի՞ արել․ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյդ խնդրին ծանոթ եմ ընդամենը ֆեյսբուքյան մեկ ստատուսի մակարդակով։ Այսպես արձագանքեց իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարցին՝ արդյոք գիտե՞ն, որ հարևան Վրաստանը մածունը գրանցել է որպես իրենց ազգային կաթնամթերք և հայ արտադրողները Ռուսաստան արտահանելիս պետք է գրեն «հայկական յոգուրտ»։ Նախկին Վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ գրառում է արել, թե չի բացառվում մի օր էլ գան ռեյդ անեն մածուն բառն օգտագործելու համար։
Տիգրանյանը վստահեցրեց, որ տեղեկություններ ինքը չունի և լրագրողից խնդրեց ներկայացնել փաստական հենքեր, եթե կան այդ մասին։
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ այն դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանից փորձել են պարզել ինչի մասին է խոսքը, այսպիսի արձագանք տվեց, թե «ինքներդ պարզեք, որովհետև ձեզ համար ամենալուրջ հարցը յոգուրտն ու մածունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։