Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստան-ՈՒկրաինա դիմակայությունը լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար․ Աբրահամյան (տեսանյութ)

Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները շատերը դիտարկում են որպես կոնկրետ երկրների խնդիր, բայց դրանք ուղղակի և անուղղակի առնչություն ունեն Հայաստանի վրա։ Այդպիսի խնդիրների թվում է նաև Ռուսաստան-Ուկրաինա դիմակայությունը։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական գործընթացները նաև լուրջ սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի համար։

Աբրահամյանի խոսքով՝ հետպատերազմյա Հայաստանում համակարգերը անհրաժեշտ վերականգնողական ժամանակահատվածում չեն գտնվել և կա դրանց կենսունակության խնդիր։

Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների մասին առիթներ եղել են խոսելու,  սակայն իշխանության կողմից բարեփոխումների փաթեթին ծանոթանալ դեռ չի հաջողվել,-եզրափակեց Աբրահամյանը։