Սիսակ Գաբրիելյանի ասածները քաղաքական տգիտության շարքից են․ Գալստյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսկապես Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից են։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման դիրքորոշում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադառնալով երեկ՝ ՔՊ-ական պատագամավորի՝ թուղթ ու գրիչ օգտագործելով պետության ռեսուրսները վատնելու մասին մեղադրանքներին։
«Պատգամավորին մեղադրել նախագծի առնչությամբ մեկ տասնյակից ավելի առաջարկություններ անելու մեջ քաղաքական տգիտության շարքից են»,- ասաց պատգամավորը, որ չի ցանկանում անդրադառնալ, բայց ցանկացավ այլ բան ասել։
« Երբ այս խայտառակ օրենքը խոտանով եկավ ԱԺ և նրանց ուզում էին 24 ժամյա ռեժիմով այսպես սղղացնել, ես և մեր մյուս ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը ընդդիմացանք և լսումներ պահանջեցինք։ Տասնյակ առաջարկություններ անելուց հետո դեմագագաբար հայտարարում է՝ վատնում եք միջոցները»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանութում։