Մտածում էի հասնել նրան, որ գոնե ներողություն խնդրեն իրենց ապօրինի որոշման համար․ Չարչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս համաձայն չեմ, որ զորավիգ չեղան իմ գործի հետ կապված, որովհետև ամեն շաբաթ պատգամավորներն այցելում էին ինձ և ես դա զգում էի։
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը` արձագանքելով այն դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները հետամուտ չեն եղել դատաիրավական խնդիրների լուծմանը։
«Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ լուրջ, շատ վատ նախատիպ էր և շատ վատ արարք էր։ Ես մտածում էի մեր փաստաբանական թիմի հետ միասին հասնենք նրանք, որ մարդիկ, ովքեր իմ և մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշում էին կայացրել, գոնե ներողություն խնդրեն։ Բայց հիմա, քանի որ կալանավորում են, սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև՝ ով ինձ կալանավորել է»,- ասաց պատգամավոր Արմեն Չարչյանը` բացատրելով, որ Բորիս Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակով են։
«Դատարանն ընկալել է, կամ ԲԴԽ-ն ընկալել է, որ Բորիս Բախշիյանը որոշակի բան է կատարել։
Ռուբիկ Մխիթարյանի գործողությունները ապացուցում է բարձր դատարանի՝ ՍԴ-ի կողմից հաստատված վճիռը։ Դրանք տարբեր մակարդակներ են»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՍԴ-ն հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով Արմեն Չարչյանը 3,5 ամիս մնացել է կալանավորված, ապա թող պատասխան տան իրենց կատարածի համար։