Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Որոշում ընդունվեց՝ ծխախոտի օգտագործման արգելափակման հետ կապված (տեսանյութ)

Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին հարցը գործադիրի այսօրվա նիստի օրակարգում էր։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 2020 թվականին Հայաստանի կառավարությունը քաղաքական լուրջ որոշում կայացրեց ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ։ Նախարարն ընդգծեց՝ այդ դրույթները հերթով մտնում են ուժի մեջ։

«Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության և առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որպեսզի մենք կարողանանք կարգավորել ծխախոտային փոխարինիչները»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը նշելով՝ ինդուստրիան շատ նորարարական է և դրույթները ավելանում են։

Վահան Քորոբյանն ասաց, որ այս առաջարկով սահմանափակում են ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը և ինչպես կարծում է նախարարը,  սա կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի առողջության մեջ։

«Այս աշխատանքում առողջապահության նախարարությունը ևս ունեցել է առաջատար դեր, որի արդյունքում մենք կարողացել ենք հասնել այս տեխնիկական կանոնակարգի հաստատման հանգրվանին»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը։