A
A
Այրել են մրցավարի ավտոմեքենան
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է, որ երկուշաբթի կեսգիշերին Լիմասոլի ռեստորաններից մեկի առջեւ այրվել է ֆեդերացիայի մրցավարական բաժնի պետ Արստիդիս Խրիստուի ավտոմեքենան: ԿՖՖ-ի ղեկավարների կարծիքով այդ միջադեպը կապված է կիպրոսյան ֆուտբոլի ճգնաժամի հետ:
Ոստիկանների ունեցած տվյալներով երկու անհայտ անձիք ջարդել են մեքենայի ապակինները եւ այրվող ճայտրույք նետել սրահ: Սակայն ԿՖՖ-ի մրցավարական բաժնի պետը մեղադրանք է ներկայացրել ռեստորանի տիրոջ նկատմամբ: Նա կարծում է, որ ռեստորանի աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկել կրակը հանգցնելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ Խրիստուն Կիպրոսի առաջատար մրցավարներից մեկն է եւ դեռեւս շարունակում է վարել առաջնության խաղերը: