Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը շփոթվեց (տեսանյութ)

«Ես ձեռքի տակ ունեմ քննչական կոմիտեի տվյալը՝ այսօրվա դրությամբ 3800․․․ապրիլյան, կներեք․․»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցը՝ որքա՞ն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմին հայկական կողմի զոհերի թիվը, շփոթեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ես այս պահին չեմ կարող անգիր հիշել»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորն ասաց․

 «Տրամաբանությունը կայանում է նրանում, որ 2016 թվականի հաղթանակից հետո, տևական ժամանակ մի շարք լրատվամիջոցներ․․․»,-խոսքի վրա դահլիճում աղմկեցին։

«Լռություն դահլիճում»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որին հաջորդեց ընդդիմադիր պատգամավորի խոսքը․

«Երբ որ հոգոցներն ավարտվեն, կարող եմ շարունակել»;

Մանրամասները՝ տեսանյութում։