Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիեննայի հանդիպման արդյունքից է կախված՝ կգնա՞նք Անթալիա, թե՞ ոչ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը կազմակերպել Վիեննայիում փետրվարի 24-ին, և մենք հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև։

Նման դիտարկում արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին՝ ի՞նչ օրակարգով են Վիեննայում հանդիպելու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։

«Հույս ունեմ՝ քննարկումներ կլինեն Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները առավելապես դրական կոնտեքսի մեջ են»,- ասաց ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ մեր ակնկալիքներն էլ են այդպիսին։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են Անթալիա հրավեր ստացել և ի՞նչ ֆորմատով ենք մասնակցելու ֆորումին, մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ։

«Հրավերն ուղարկվել է իմ և պարոն Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում իսկապես չկա և որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ի Վիեննայում կայանալիք հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներից»,-պարզաբանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։