A
A
Ձախողվեց
Հայաստանի ծանրորդ Սմբատ Մարգարյանը անհաջող հանդես եկավ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
56 կգ քաշայինների մրցումներում 17-ամյա մարզիկը պոկում վարժությունում 101 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, սակայն հրում ձեւում նա չկարողացավ բարձրացնել 139 կգ ծանրաձողը եւ 0 ստացավ: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց բելառուսցի Ստանիսլավ Չադովիչը:
Այժմ ընդանում է 58 կգ քաշային ծանրորդուհիների մրցումները: Այս քաշում Հայաստանը կներկայացնի Ալլա Սամվելյանը:
Այսօր մրցասպարեզ կմտնեն նաեւ Ռուբիկ Մամոյանը (62 կգ), Ժորիկ Պողոսյանը, Վանիկ Ավետիսյանը եւ Դավիթ Մուրադյանը (երեքն էլ 69 կգ):